Պաշտոնական. Գերմանական ակումբը հաստատեց Ստյոպա Մկրտչյանի տրանսֆերը 📸
Պաշտոնական. Գերմանական ակումբը հաստատեց Ստյոպա Մկրտչյանի տրանսֆերը 📸
02/02/2026 - 21:36

Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Նյուրնբերգը» խորվաթական «Օսիեկից» ձեռք է բերել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանին, հաստատում է գերմանական ակումբի հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։

Transfermarkt-ի տվյալներով` «Նյուրնբերգը» 22-ամյա ֆուտնոլիստի տեղափոխության համար «Օսիեկին» վճարել է 800 հազար եվրո։

Մկրտչյանը «Օսիեկում» հանդես էր գալիս 2023թ. հուլիսից, 59 խաղում խփել է 1 գոլ։

«Նյուրնբերգը» Երկրորդ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում 20 խաղում 26 միավոր է վաստակել ու 9-րդ տեղում է։ Ակումբը մարզում է Գերմանիայի ազգային հավաքականի (71 գոլ) և աշխարհի առաջնությունների (16) պատմության մեջ լավագույն ռմբարկու Միրոսլավ Կլոզեն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025