Աֆրիկայի գավաթ. Այուբ Էլ Կաբին շրջադարձ հարվածով նորից հիասքանչ գոլ է խփել 🎥
Աֆրիկայի գավաթ. Այուբ Էլ Կաբին շրջադարձ հարվածով նորից հիասքանչ գոլ է խփել 🎥
30/12/2025 - 23:53

Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության A խմբի վերջին` երրորդ տուրում Մարոկկոյի ազգային հավաքականը 3:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Զամբիայի թիմի նկատմամբ։

«Ատլասե առյուծներից» 50-րդ րոպեին շրջադարձ հարվածով հիասքանչ գոլ է խփել Այուբ Էլ Կաբին` դնելով հանդիպման վերջակետը։

Հունական «Օլիմպիակոսի» հարձակվողը շրջադարձ հարվածով գոլ խփել էր նաև առաջին տուրում` գրավելով Կոմորյան կղզիների հավաքականի դարպասը։

32-ամյա ֆուտբոլիստը մրցաշարում 3 գոլ է խփել ու հավաքականում իր թիմակից Բրահիմ Դիասի, Ալժիրի հավաքականի ավագ Ռիյադ Մարեզի հետ գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։

Մարոկկոն 7 միավորով A խմբում գրավել է առաջին տեղը` դուրս գալով 1/8 եզրափակիչ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025