Լա լիգայի 2025թ. մրցաշարային աղյուսակը 📸
«Բարսելոնան» Իսպանիայի Լա լիգայում 2025թ. ամենաշատ միավոր վաստակած ակումբն է, հաստատում է One Football-ը։
Կատալոնական ակումբն անցնող տարում 38 խաղում 96 միավոր է վաստակել։ «Բլաուգրանայի» խփած ու բաց թողած գոլերի հարաբերակցությունը +65 է։
«Բլաուգրանան» 2024/25 մրցաշրջանում նվաճել է Լա լիգայի չեմպիոնական տիտղոսը։
Պրեմիերայի 2025թ. մրցաշարաշային աղյուսակում երկրորդ Մադրիդի «Ռեալն» (86 միավոր), երրորդը` «Վիլյառեալը» (75), իսկ լավագույն քառյակը եզրափակել է Մադրիդի «Ատլետիկոն» (72)։
Վատագույն ցուցանիշն ունի «Ժիրոնան», որն ավարտվող տարում հավաքել է ընդամենը 31 միավոր։
One Football-ի ներկայացրած ցանկում ներառված չեն Լա լիգայի ուղեգիր նվաճած և ուժեղագույնների խմբից դուրս մնացած ակումբների ցուցանիշները։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml