Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով հաղթեց ընկերական մրցաշարի երկրորդ խաղում 📸
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Երևանում ընթացող ընկերական մրցաշարի երկրորդ խաղում 5:1 հաշվով հաղթեց Ղրղզստանի թիմին։
Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմից դուբլ գրանցեցին Արսեն Պետրոսվն ու Նիկիտա Խրոմիխը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Դենիս Նևոդրովը։
Մրցաշարի առաջին խաղում հայ ֆուտզալիստները 2:1 հաղթել էին Մոլդովայի հավաքականին։
Հայաստանի հավաքականը մրցաշարում վերջին հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 24-ին` մրցելով Վրաստանի թիմի դեմ, մեկնարկը` ժամը 20:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Արսեն Պետրոսով, Դենիս Նևեդրով, Հայաստանի ֆուտզալի հավաքական, Նիկիտա Խրոմիխ, Ռուբեն Նազարեթյան, ֆուտզալ