«Բարսայի» պաշտպանը ծանր վնասվածք է ստացել 📸
«Բարսելոնայի» պաշտպան Անդրեաս Քրիստենսենը ձախ ծնկի խաչաձև կապանների մասնակի պատռվածք է ստացել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Դանիացի ֆուտբոլիստը ծանր վնասվածքն ստացել է դեկտեմբերի 20-ին կայացած ժամանակ։ Նա չի վիրահատվի. «բլաուգրանայի» բուժանձնակազմն ընտրել է ապաքինման պահպանողական ձևը։
Mundo Deportivo-ն գրում է, որ 29-ամյա պաշտպանը խաղադաշտից կբացակայի 3-4 ամիս։
Քրիստենսենն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 17 խաղում 1 գոլ է խփել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml