Ռոման պայքարեց, սակայն մի փոքր չհերիքեց?
Իտալական Ա սերիայի կենտրոնական հանդիպումը կայացավ Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում, որի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ ընդունել էր առաջնության առաջատար «Յուվենտուսին»։
Թուրինյան ակումբը շատ արագ 2 գնդակ ուղարկեց տանտերերի դարպասը։ Աչքի ընկան Մերիհ Դեմիրալն ու Կրիշտիանու Ռոնալդուն, ով հստակ իրացրեց 11 մետրանոց հարվածը։ Գոլերը գրանցվեցին 3-րդ և 10-րդ րոպեներին։
Բաց թողած երկու գոլերից՝ հանդիպման մյուս ժամանակահտվածը անցավ «Ռոմայի» գրոհների ներքո։ Դրվագներից շատերում գնդակը հրաշքով չէր հայտնվում Վոյցեխ Շյեսնիի պաշտպանած դարպասում։
Երկրորդ խաղակեսի միջնամասում՝ 68-րդ րոպեին տանտերերը նույնպես վաստակեցին 11 մետրանոց հարված, որն էլ հստակ իրացրեց Դիեգո Պերոտին։ «Ռոման» պայքարեց մինչև վերջ, ստեղծեց գոլային պահեր, սակայն հաշվի մեջ այլև փոփոխություն չեղավ։ «Յուվեն» հաղթեց 1։2 հաշվով։
Հիշեցնենք, որ «Ռոմայի» կազմից բացակայում էր Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով ապաքինվում է վնասվածքից։
Այսպիսով, «ծեր սինյոռան» կրկին միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Մաուրիցիո Սարիի սաները վաստակեցին 48 միավոր՝ 2 միավորով առաջ անցնելով«Ինտերից»։ «Ռոման» տարին մեկնարկել է երկու անընդմեջ պարտությամբ և 35 միավորով «Ատալանտայի» հետ կիսում է 4-5-րդ հորիզոնականները։
# Ա-սերիա, Դիեգո Պերոտի, Կրիշտիանու-Ռոնալդու, Հենրիխ-Մխիթարյան, Յուվենտուս, Ռոմա