«Բոլոնիան» 11-մետրանոցներով հաղթել է «Ինտերին»` դուրս գալով Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչ 🎥
Իտալիայի Սուպերգավաթի խաղարկության երկրորդ կիսաեզրափակիչում «Բոլոնիան» հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել է «Ինտերին»։
Հանդիպման հիմանական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով։ «Ներաձուրիից» հաշիվը երկրորդ րոպեին բացել է Մարկուս Թյուրամը, իսկ 35-րդ րոպեին «ռոսոբլուից» պատասխանել է Ռիկարդո Օրսոլինին։
Լրացուցիչ ժամանակում ակումբները գոլեր չեն խփել։ Հետխաղյա 11-մետրանոցներում Վինչենցո Իտալիանոյի գլխավորած թիմը հաղթել է 3:2 հաշվով։
«Բոլոնիայի» դարպասապահ Ֆեդերիկո Ռավալյան հետ է մղել Ալեսանդրո Բաստոնիի ու Անժ-Յոան Բոնիի հարվածները, իսկ Նիկոլո Բարելան գնդակն ուղարկել է դեպի տրիբունա։ «Բոլոնիայից» վրիպել են Նիկոլո Մորոն ու Խուան Միրանդան։
Իտալիայի գավաթակիրը դուրս է եկել եզրափակիչ եզրափակիչ, որտեղ դեկտեմբերի 22-ին կմրցի երկրի չեմպիոն «Նապոլիի» դեմ։ «Ռոսոբլուն» պատմության մեջ առաջին անգամ կպայքարի Սուպերգավաթի տիտղոսի համար։
«Բոլոնիայի» դեմ հանդիպմանը «Ինտերից» մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը` փոխարինվելով 71-րդ րոպեին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml