Մահացել է Դանիայի, Նորվեգիայի, Իսլանդիայի հավաքականների նախկին գլխավոր մարզիչը
72 տարեկանում կյանքից հեռացել է անվանի մարզիչ Օգե Հարեյդեն։
VG-ն գրում է, որ Հարեյդեն տառապում էր գլխուղեղի քաղցկեղից։ Հիվանդությունը նրա մոտ ախտորոշվել էր 2025թ. ամռանը։ Վերջերս հայտնի էր դարձել, որ մարզիչը դժվարությամբ է հաղորդակցվում։
Հարեյդեի մահվան մասին լուրը հայտնել է նրա որդին` Բեդնիկը. «Հայրիկը մահացավ` ընտանիքի անդամներով շրջապատված։ Նա իր կյանքի վերջին հանդիպումն անցկացրեց։ Բոլորին անչափ երախտապարտ ենք այն սիրո համար, որն ստանում էինք հիվանդության ամբողջ ընթացքում»,- ասել է Բեդնիկ Հարեյդեն։
Օգե Հարեյդեն առավել հայտնի է Նորվեգիայի (2003-08թթ.) ու Դանիայի հավաքականները (2016-20թթ.) մարզելու ժամանակահատվածից։ Նրա գլխավորությամբ դանիացիները 2018թ. հասել են աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ։
Հարեյդեն 2023-24թթ. մարզել է նաև Իսլանդիայի ազգային հավաքականը։ Նրա գլխավորությամբ «Բրոնդբյուն» դարձել է Դանիայի, «Մալմյոն» ու «Հելսինգբորգը»` Շվեդիայի, «Ռոսենբորգը»` Նորվեգիայի չեմպիոն։
Նորվեգացի նախկին մարզիչն աշխատել է նաև «Մալմյոյում» ու «Վիկինգում»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Դանիայի հավաքական, Իսլանդիայի հավաքական, Նորվեգիայի հավաքական, Օգե Հարեյդե