Նոել Միքայելյանը` WBC վարկածով աշխարհի չեմպիոն 🎥
Նոել Միքայելյանը վերադարձրել է ծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոնի գոտին։
Լոս Անջելեսում կայացած բռնցքամարտի երեկոյի ընթացքում Միքայելյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Բադու Ջեքին։ Գրանցվել է 115-111, 115-110, 116-110 հաշիվը։
8-րդ ռաունդի ավարտից հետո բռնցքամարտիկների միջև ծեծկռտուք և բախում է սկսվել, բայց կրքերը հանդարտվել են, ու մենամարտը շարունակվել է։
Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկը ռևանշի է հասել Ջեքից այս տարվա մայիսի 3-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում կրած դիմաց։ Այդ պարտությունից հետո Միքայելյանը կորցրել էր WBC վարկածով չեմպիոնական գոտին։
35-ամյա բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում տարել է 28-րդ հաղթանակը, ունի նաև 3 պարտություն։
42-ամյա Ջեքը կրել է կարիերայի 4-րդ պարտությունը։ Նա տարել նաև 29 հաղթանակ, 3 մենամարտ էլ ոչ-ոքի է ավարտվել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Congrats to @Noelmikaelian on his Unanimous Decision Victory. #JackMikaeljan pic.twitter.com/rNzLhX2Lxo
— BoxingScene.com (@boxingscene) December 14, 2025