«Նոայի» դեմ խաղը «Դինամոյի» համար ընկերական բնույթ կկրի 🎥
Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրում Կիևի «Դինամոն» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց «Ֆիորենտինային»։
Իտալական ակումբի հաղթական գոլերը խփեցին Մոյզե Քինն ու Ալբերտ Գուդմունդսոնը, ուկրաինացիներից աչքի ընկավ Միկոլա Միխայիլենկոն։
«Վիոլան» 9 միավորով 11-րդ տեղ է բարձրացել։ «Դինամոն» 3 միավորով 28-րդն է և զրկվեց պայքարը շարունակելու նույնիսկ տեսական հնարավորությունից։
Իգոր Կոստյուկի գլխավորած թիմը վերջին` 6-րդ տուրում դեկտեմբերի 18-ին Լեհաստանի Լյուբլին քաղաքում կմրցի Հայաստանի չեմպիոն «Նոայի»։ Այդ խաղը կիևյան ակումբի համար ընկերական բնույթ կկրի։
«Նոան» Լեհաստանի գավաթակիր «Լեգիային» հաղթելուց (2:1) հետո 8 միավորով 17-րդ տեղում է ու շատ մոտ է պատմության մեջ առաջին անգամ փլեյ-օֆֆ դուրս գալուն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml