39-ամյա Հալկի` տուգանայինից թնդանոթային հարվածով խփած ֆանտաստիկ գոլը 🎥
Բրազիլիայի Ա Սերիայի վերջին` 38-րդ տուրում «Ատլետիկո Մինեյրոն» սեփական դաշտում 5:0 հաշվով ջախջախել է «Վասկո դա Գամային»։
Տանտերերից 32-րդ րոպեին տուգանայինից թնդանոթային հեռահար հարվածով ֆանտաստիկ գոլ է խփել անվանի հարձակվող Հալկը` հաշիվը դարձնելով 2:0։
39-ամյա ֆուտբոլիստն ավարտված մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 61 խաղում 21 գոլ ու 8 ասիստ է գրանցել։
Հալկն առավել հայտնի է Սանկտ Պետերբուրգի «Զենիթում», «Պորտուում» և Բրազիլիայի ազգային հավաքականում ունեցած մրցելույթներով։
«Ատլետիկո Մինեյրոն» 48 միավորով զբաղեցրել է 11-րդ տեղը` նվաճելով Կոպա Սուդամերիկանայի` Լատինական Ամերիկայի նշանակությամբ երկրորդ միջազգային մրցաշարի ուղեգիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ատլետիկո Մինեյրո, Բրազիլական Ա սերիա, Բրազիլիայի հավաքական, Հալկ, Վասկո դա Գամա