Հոլանդը գերազանցել է Շիրերի ֆանտաստիկ ռեկորդը 📸
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդն Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում գրավել է «Ֆուլհեմի» դարպասը` գերազանցելով Ալան Շիրերի ֆանտաստիկ ռեկորդը։
Նորվեգացի հարձակվողը դարձել է Պրեմիեր լիգայի պատմության մեջ ամենաարագն է խփել 100 գոլ։ Նրան այդ ցուցանիշին հասնելու համար անհրաժեշտ է եղել ընդամենը 111 հանդիպում։
Պրեմիեր լիգայի պատմության մեջ լավագույն ռմբարկու (260 գոլ) Շիրերը 100-րդ գոլը խփել էր 124-րդ խաղում։
Այդ ցուցանիշով լավագույն հնգյակում են նաև Հարի Քեյնը (141), Սերխիո Ագուերոն (147) և Թիերի Անրին (160)։
Հոլանդը Պրեմիեր լիգայում ամենաարագն է հատել նաև 20 (14 խաղ), 30 (27 խաղ), 40 (39 խաղ) և 50 (48 խաղ) գոլերի սահմանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml