«Բարսան» հաղթեց «Ատլետիկոյին»` ամրապնդվելով առաջին տեղում 🎥
«Բարսան» հաղթեց «Ատլետիկոյին»` ամրապնդվելով առաջին տեղում 🎥
03/12/2025 - 02:04

Իսպանիայի Լա լիգայի 19-րդ տուրում «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Մադրիդի «Ատլետիկոյի» նկատմամբ։

«Ռոխիբլանկոսից» հաշիվը 19-րդ րոպեին բացեց Ալեքս Բաենան, որին «բլաուգրանան» պատասխանեց Ռաֆինիայի, Դանի Օլմոյի ու Ֆերան Տոռեսի գոլերով։

36-րդ րոպեին կատալոնալան ակումբից կարող էր աչքի ընկնել Ռոբերտ Լևանդովսկին, բայց նրա նրա իրացրած 11-մետրանոցից հետո գնդակն անչափ բարձր ընթացավ։

Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը 37 միավորով առաջին տեղում է։ «Բարսելոնան» 4 միավորով առաջ է մոտակա հետապնդող Մադրիդի «Ռեալից», որը, սակայն, այս տուրում դեռ չի անցկացրել իր հանդիպումն ու դեկտեմբերի 3-ին մրցակցի դաշտում կմրցի Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ։

«Ատլետիկոն» 31 միավորով 4-րդն է։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025