Ռանոսը տևական դադարից հետո «Բորուսիայի» հայտացուցակում է 📸
Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» սեփական դաշտում կմրցի «Սանկտ Պաուլիի» դեմ։
Տևական դադարից հետո մյոնխենգլադբախյան ակումբի հայտացուցակում է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, որը հանդիպումը կսկսի պահեստայինների նստարանից։
22-ամյա ֆուտբոլիստը նախորդ անգամ «Բորուսիայի» հայտացուցակում եղել էր հոկտեմբերի 5-ին` 81-րդ րոպեին փոխարինման դուրս գալով «Ֆրայբուրգի» դեմ Գերմանիայի Բունդեսլիգայի 6-րդ տուրի խաղում (0:0)։
Հայ հարձակվողը «Բորուսիայի» հիմնական թիմում ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 6 խաղում 1 գոլ է խփել։ Նա 2 գոլ ու 4 ասիստ էլ գրանցել է ակումբի երիտասարդական թիմում անցկացրած 4 խաղում։
«Բորուսիա Մյոնխենգլադբախ» – «Սանկտ Պաուլի» հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 21:00-ին։
«Բորուսիայի» մեկնարկային կազմն ու պահեստայինները.
# DFB-Pokal, Բորուսիա Մյունխենգլադբախ, Գրանտ-Լեոն Ռանոս, Հայաստանի-հավաքական, Սանկտ Պաուլի