Ցատկ` այնուհետև խաբս. ֆուտբոլային նոր հնարք Շոտլանդիայի Պրեմիեշիփից 🎥
Ցատկ` այնուհետև խաբս. ֆուտբոլային նոր հնարք Շոտլանդիայի Պրեմիեշիփից 🎥
28/11/2025 - 15:34

Շոտլանդիայի Պրեմիերշիփի 11-րդ տուրից հետաձգված խաղում «Մոթերվելը» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթել է «Հիբերնիանին»։

Հանդիպման դրվագներից մեկում «Մոթերվելի» վինգեր Իբրահիմ Սայիդը ֆուտբոլային հանրության համար նոր հնարք է կիրառել։

Նիգերիացի եզրայինը նախ` ցատկել է, ապա` խաբսով շրջանցել մրցակցի հարձակվող Տիբո Քլիջեին` առաջացնելով բոլորի զարմանքը։

Սայիդն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 18 խաղում չի դարձել գոլի կամ ասիստի հեղինակ։

«Մոթերվելը» Պրեմիերշիփում 21 միավորով չորրորդն է, «Հիբերնիանը»` նույնքան միավորով երրորդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

https://twitter.com/spfl/status/1993990685498773976?t=IjPb6d_pHx2GJWgkjOxIBw&s=19
# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025