Ռանոսը երկու ասիստ է կատարել 🎥
Գերմանիայի չորրորդ դիվիզիոնի` Ռեգիոնալ լիգայի 15-րդ տուրում «Բորուսիա Մյոնխենգլադբախ II»-ը մրցակցի դաշտում 2:0 հաշվով հաղթել է «Բոխոլտին»։
Հյուրերից երկու ասիստ է կատարել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը` օգնելով աչքի ընկնել Ֆրից Ֆլեկին ու Շառլ Հերմանին։
22-ամյա ֆուտբոլիստը Ռեգիոնալ լիգայի ընթացիկ մրցաշրջանում 3 խաղում 2 գոլ է խփել, կատարել 4 արդյունավետ փոխանցում։
«Բորուսիա Մյոնխենգլադբախ II»-ը 29 միավորով երրորդ տեղում է, «Բոխոլտը»` 22 միավորով 9-րդ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բոխոլտ, Բորուսիա Մյունխենգլադբախ, Բորուսիա Մյունխենգլադբախ II, Գրանտ-Լեոն Ռանոս, Հայաստանի-հավաքական, Ռեգիոնալ լիգա