Ուգոչուկվու Իվուն բաց կթողնի Հայաստանի հավաքականի հանդիպումները 📸
Ուգոչուկվու Իվուն բաց կթողնի Հայաստանի հավաքականի հանդիպումները 📸
09/11/2025 - 21:50

«Ռուբինի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն չի միանա Հայաստանի ազգային հավաքականին ու չի մասնակցի առաջիկա հանդիպումբերին, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

25-ամյա ֆուտբոլիստը «Պարի ՆՆ»-ի դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի խաղում (0:0) մկանային վնասվածք է ստացել` փոխարինվելով 82-րդ րոպեին։

Հայաստանի հավաքականը նոյեմբերի 13-ին աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի 5-րդ տուրում Երևանում կմրցի Հունգարիայի դեմ, իսկ 6-րդ տուրում նոյեմբերի 16-ին մրցակցի դաշտում կհանդիպի Պորտուգալիային։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025