ԱԱ-2026-ի որակավորում. Պորտուգալիայի հայտացուցակը 📸
ԱԱ-2026-ի որակավորում. Պորտուգալիայի հայտացուցակը 📸
07/11/2025 - 18:27

Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հրապարակել է ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումներկ համար նախատեսված հայտացուցակը։

Դարպասապահներ՝ Դիոգու Կոշտա («Պորտու»), Ռուի Սիլվա («Սպորտինգ»), Ժոզե Սա («Վուլվերհեմփթոն», Անգլիա):

Պաշտպաններ – Դիոգու Դալոտ («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա), Նելսոն Սեմեդու («Ֆեներբահչե», Թուրքիա), Ժոաու Կանսելու («Ալ Հիլալ», Սաուդյան Արաբիա), Գոնսալու Ինասիու («Սպորտինգ»), Ռուբեն Դիաշ («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Անտոնիու Սիլվա («Բենֆիկա»), Ռենատու Վեյգա («Վիլյառեալ», Իսպանիա):

Կիսապաշտպաններ – Ժոաու Պալինիա («Տոտենհեմ», Անգլիա), Ռուբեն Նևեշ («Ալ Հիլալ»), Ժոաու Նևեշ, Վիտինյա (երկուսն էլ` ՊՍԺ, Ֆրանսիա) , Բրունու Ֆեռնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ»), Պեդրու Գոնսալվեշ («Սպորտինգ»), Բեռնարդու Սիլվա, Մատեուշ Նունյես (երկուսն էլ` «Մանչեսթեր Սիթի»):

Հարձակվողներ – Ժոաու Ֆելիքս, Կրիշտիանու Ռոնալդու (երկուսն էլ` «Ալ Նասր», Սաուդյան Արաբիա), Ֆրանսիշկու Տրինկաու («Սպորտինգ»), Ֆրանսիշկու Կոնսեյսաու («Յուվենտուս», Իտալիա), Պեդրու Նետու («Չելսի», Անգլիա), Գոնսալու Ռամուշ (ՊՍԺ),, Ռաֆայել Լեաու  («Միլան», Միլան), Կառլոս Ֆորբս  («Բրյուգե», Բելգիա)։

Առաջին անգամ հավաքական է հրավիրվել է «Բրյուգեի» վինգեը Կառլոս Ֆորբսը, որը վերջերս Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի չորրորդ տուրի «Բարսելոնայի» դեմ խաղում (3:3) դուբլ էր գրանցել։

Պորտուգալիայի հավաքականն աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբում նոյեմբերի 13-ին մրցակցի դաշտում կհանդիպի Իռլանդիայի թիմին, իսկ նոյեմբերի 16-ին Պորտուում կընդունի Հայաստանին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025