Պաշտոնական. Հայաստանի հավաքականը նոր ավագ ունի📸
Եղիշե Մելիքյանը հայտնել է, որ Հայաստանի ազգային հավաքականի նոր ավագը կլինի Էդուարդ Սպերցյանը։
«Այսուհետև Հայաստանի ազգային հավաքականի ավագը կլինի Էդուարդ Սպերցյանը»,- ասել է 46-ամյա մասնագետը։
Մելիքյանն իր նշանակումից հետո Հայաստանի հավաքականի ավագ նշանակել էր Տիգրան Բարսեղյանին։ 32-ամյա կիսապաշտպանն ավագի պարտականությունները կատարեց չորս խաղ։
Մելիքյանի` ավագի փոփոխությունը, մեծ հավանականությամբ, պայմանավորված է Բարսեղյանի` Իռլանդիայի հավաքականի դեմ աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի խաղում (0:1) ստացած կարմիր քարտը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եղիշե Մելիքյան, Էդուարդ Սպերցյան, Հայաստանի-հավաքական, Տիգրան-Բարսեղյան