Աղբյուր. Թիկնիզյանը չի հրավիրվի Հայաստանի հավաքական
«Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը չի հրավիրվի Հայաստանի ազգային հավաքական` մասնակցելու Հունգարիայի և Պորտուգալիայի թիմերի դեմ խաղերին, հայտնում է Metaratings-ի լրագրող Նորիկ Սերոբյանը։
26-ամյա ֆուտբոլիստի ապագան հավաքականում նոր գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի օրոք մեծ հարցականի տակ է։
Թիկնիզյանը Հայաստանի հավաքական է հրավիրվում 2023թ. մարտից, 26 խաղում խփել է 1 գոլ, կատարել 6 ասիստ։
Հայաստանի հավաքականն ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբում նոյեմբերի 13-ին Երևանում կմրցի Հունգարիայի դեմ, իսկ նոյեմբերի 16-ին Պորտուի «Դրագաու» ստադիոնում կհանդիպի Պորտուգալիային։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am