Անթոնին երկու ֆանտաստիկ գոլ է խփել` օգնելով «Բետիսին» հաղթել խոշոր հաշվով 🎥
Անթոնին երկու ֆանտաստիկ գոլ է խփել` օգնելով «Բետիսին» հաղթել խոշոր հաշվով 🎥
03/11/2025 - 11:09

Իսպանիայի Լա լիգայի 11-րդ տուրում «Բետիսը» Սևիլիայի «Էստադիո դե լա Կարտուխա» ստադիոնում 3:0 հաշվով հաղթել է «Մալյորկային»։

Անդալուզյան ակումբից հիասքանչ հանդիպում է անցկացրել Անթոնին` գրանցելով դուբլ ու ասիստ։ 25-ամյա վինգերը երկու ֆանտաստիկ գոլ է խփել, ինչպես նաև օգնել է աչքի ընկնել Էզ Աբդեին։

Բրազիլացի ֆուտբոլիստը «Բետիս» տեղափոխվելուց հետո 35 խաղում խփել է 14 գոլ, կատարել 7 ասիստ։

Մանուել Պելեգրինիի գլխավորած թիմը 19 միավորով 5-րդ տեղ է բարձրացել, «Մալյորկան» 9 միավորով 17-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025