Պաշտոնական. «Լուդոգորեցը» պաշտոնանկ է արել Ռուի Մոտային 📸
Պաշտոնական. «Լուդոգորեցը» պաշտոնանկ է արել Ռուի Մոտային 📸
29/10/2025 - 13:54

Բուլղարիայի վերջին 14 տարիների անփոփոխ չեմպիոն «Լուդոգորեցը» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրել է Ռուի Մոտային, հաստատում է ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերն այժմ բանակցում են գործող պայմանագրի խզման հարցում։ Պորտուգալացի մասնագետի պաշտոնանկության պատճառ նշվում է ակումբի անբավարար արդյունքները։

46-ամյա մասնագետը Ռազգրադը ներկայացնող ակումբը գլխավորում էր այս տարվա հուլիսից։ «Լուդոգորեցը» նրա գլխավորությամբ 22 խաղում տարել է 10 հաղթանակ, գրանցել 8 ոչ-ոքի, կրել 4 պարտություն։

Ռուի Մոտան նախորդ մրցաշրջանում մարզում էր «Նոան», որի հետ դարձել է Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր, մասնակցել Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլին։

«Չեռնոմորեց 1919»-ի դեմ Բուլղարիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի խաղում «Լուդոգորեցի» մարզչական ղեկին կլինի Տոդոր Ժիվոնդովը։ 44-ամյա մասնագետը գլխավորում է ակումբի երկրորդ թիմը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025