Տիագո Սիլվայի որդին առաջին անգամ հրավիրվել է Անգլիայի Մ15 հավաքական 📸
Բրազիլացի լեգենդար պաշտպան Տիագո Սիլվայի որդին` Յագո Սիլվան սոցցանցերում հրապարակում է արել և հայտնել, որ հրավիրվել է Անգլիայի մինչև 15 տարեկանների հավաքական.
«Հպարտանալու պահ է Անգլիայի հավաքականի ճամբարից առաջին հրավերն ստանալը։ Տքնաջան աշխատանքը շարունակվում է»,- գրել է պատանի ֆուտբոլիստը։
The New York Times-ի տեղեկություններով` Յագո Սիլվան Անգլիայի Մ15 հավաքականի կազմում կմասնակցի ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարին։
Յագո Սիլվան հանդես է գալիս «Չեսլիի» մինչև 15 տարեկանների թիմում։ Նրա ավագ եղբայրը` Իսագոն էլ խաղում է լոնդոնյան գրանդի Մ18 թիմում։
Վերջերս Իսագո Սիլվան ընդգրկվել էր «ազնվականների»` Չեմպիոնների լիգայի B հայտացուցակում, որտեղ կարող են լինել միայն ակումբի սաները։
41-ամյա Տիագո Սիլվան 2020-24թթ. եղել է «Չելսիի» ֆուտբոլիստ, 155 խաղում խփել է 9 գոլ, կատարել 5 ասիստ։ Այժմ վետերան պաշտպանը խաղում է բրազիլական «Ֆլումինենսեում», որի ավագն է։
Սիլվայի որդիները նույնպես պաշտպաններ են։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անգլիայի Մ15 հավաքական, Իսագո Սիլվա, Յագո Սիլվա, Չելսի, Տիագո Սիլվա, Ֆլումինենսե