«Կիլիանն է հարվածողը, ինձ միևնույն է» Վինիսուսը` Տոռեսին
«Կիլիանն է հարվածողը, ինձ միևնույն է» Վինիսուսը` Տոռեսին
28/10/2025 - 11:34

Իսպանիայի Լա լիգայի 10-րդ տուրում կայացած «Էլ Կլասիկոյի» ժամանակ Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուսը և «Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տոռեսը կարճ երկխոսություն են ունեցել, հայտնում է Marca-ն։

52-րդ րոպեին, երբ Կիլիան Մբապեն գնդակը վերցրել է` 11-մետրանոցն իրացնելու, Տոռեսը մոտեցել է և Վինիսիուսին հարցրել. «Դու այլևս չե՞ս իրացնում»։ Բրազիլացին պատասխանել է. «Կիլիանն է հարվածողը, ինձ միևնույն է»։

Այդ դրվագում Մբապեն չի կարողացել աչքի ընկնել նշակետից. «Բարսելոնայի» դարպասապահ Վոյցեխ Շյեսնին հետ է մղել ֆրանսիացու իրացրած 11-մետրանոցը։

«Ռեալը» սկզբունքային մրցավեճում 2:1 հաշվով հաղթել է «Բարսելոնային» և 27 միավորով Լա լիգայի առաջատարն է։ «Բլաուգրանան» 22 միավորով երկրորդ տեղն է զբաղեցնում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025