«Ինտերը» տրանսֆերային խոշոր առաջարկ է պատրաստում
«Ինտերը» մտադիր է ձեռք բերել «Կոմոյի» կիսապաշտպան Նիկո Պասին, հայտնում է Tyc Sports-ը։
«Ներաձուրին» արդեն կապվել է 21-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։ Միլանյան գրանդը նրա տեղափոխության համար պատրաստ է վճարել 58 միլիոն եվրո։
Եթե գործարքը կայանա, կդառնա «Ինտերի» պատմության մեջ երկրորդ ամենաթանկ տրանսֆերը` զիջելով միայն Ռոմելու Լուկակուի ռեկորդին (74 միլիոն եվրո)։
Արգենտինացի կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքի 50 տոկոսը պատկանում է Մադրիդի «Ռեալին»։ «Արքայական» ակումբը 2026թ. ամռանն ընդամենը 10 միլիոն եվրոյով կարող է վերդարձնել իր սանին։
Նախորդ ամռանը Պասին ձեռք բերել ցանկանում էր «Տոտենհեմը», որը նրա տրանսֆերի համար «Կոմոյին» առաջարկել էր 70 միլիո եվրո, բայց նա ցանկացավ մնալ իտալական ակումբում։
Երիտասարդ ֆուտբոլիստը «Ռեալի» համակարգում եղել է 2016-2024թթ. և ակումբի հիմնական թիմում 8 խաղում 1 գոլ է խփել։
Նիկո Պասն Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում 8 խաղում 4-ական գոլ ու ասիստ է գրանցել` ճանաչվելով օգոստոսի ու սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ինտեր, Կոմո, Նիկո Պաս, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ