Դեմբելեի տրանսֆերային արժեքը 2019թ. հունիսից ի վեր առավելագույն գնին է հասել 📸
Դեմբելեի տրանսֆերային արժեքը 2019թ. հունիսից ի վեր առավելագույն գնին է հասել 📸
10/10/2025 - 16:01

Հեղինակավոր Transfermakrt կայքը թարմացրել է Ֆրանսիայի Լիգա 1-ում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։

ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեի տրանսֆերային արժեքն ավելացել է 10 միլիոն եվրոյով։ «Ոսկե գնդակի» դափնեկիրն այժմ գնահատվում է 100 միլիոն եվրո։

Ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 2019թ. հունիսից ի վեր առավելագույն գնին է հասել։ Այդ ժամանակ Դեմբելեն «Բարսելոնայում» էր հանդես գալիս ու նույնպես գնահատվում էր 100 միլիոն եվրո։

28-ամյա հարձակվողի տրանսֆերային արժեքն առավելագույնը եղել է 2019թ. փետրվարին, երբ գնահատվում էր 120 միլիոն եվրո։ Այդ թարմացումից հետո Դեմբելեի արժեքը տևական ժամանակ միայն նվազում էր` հասնելով մինչև 30 միլիոն եվրոյի։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025