Հայաստանի Մ19 հավաքականը ջախջախիչ պարտություն է կրել Գերմանիայից
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը պայքարն է սկսել Եվրո-2026-ի որակավորման առաջին փուլում, որի 12-րդ խմբի առաջին տուրում 0:7 հաշվով ջախջախիչ պարտություն է կրել Գերմանիայի հասակակիցների թիմից։
«Բունդեսթիմից» դուբլ է գրանցել Ֆրենսիս Օնյեկան, մեկական գոլ էլ խփել են Օտո Շտանգեն, Լուիս Էնգելնսը, Միկ Շմետգենսը, Ալեսանդրո Սոուզան ու Մոնտրել Կալբրետը։
Միշա Ջորկաեֆի գլխավորած Հայաստանի Մ19 հավաքականը որակավորման փուլում հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 11-ին ու կհանդիպի Նորվեգիային, իսկ հոկտեմբերի 14-ին կմրցի Կոսովոյի դեմ։
Նշենք, որ Հայաստանի Մ19 հավաքականը պաշտոնական խաղերում արդեն գրեթե 4 տարի հաղթանակ չի տարել։ Վերջին հաղթանակը գրանցվել է Եվրո-2022-ի որակավորման առաջին փուլում` 2021թ. նոյեմբերի 16-ին 1:0 հաշվով առավելության հասնելով Ջիբրալթարի հավաքականի նկատմամբ։
Դրանից հետո Հայաստանի պատանեկան հավաքականը 13 պաշտոնական հանդիպում է անցկացրել, գրանցել 1 ոչ-ոքի, կրել 12 պարտություն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գերմանիայի Մ-19 հավաքական, Եվրո-2026 Մ-19, Հայաստանի Մ-19 հավաքական, Միշա Ջորկաեֆ