Կանանց ՉԼ. «Բարսան» «Բավարիայի» նկատմամբ ֆանտաստիկ հաղթանով է մեկնարկել 🎥
Մեկնարկել է կանանց Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլը, որի առաջին տուրում «Բարսելոնան» «Յոհան Կրոյֆ» ստադիոնում 7:1 հաշվով ջախջախել է «Բավարիային»։
Պերե Ռոմեուի գլխավորած թիմից դուբլ են գրանցել Էվա Պայորն ու Կլաուդիա Պինան, մեկական անգամ էլ աչքի են ընկել Ալեքսիա Պուտելիասը, Էսմե Բրուգտսը, Սալմա Պարաուելոն։
Հյուրերի հեղինակության գոլը խփել է Կլառա Բուլը։
«Բլաուգրանան» մրցաշարի երկրորդ տուրում մրցակցի դաշտում կմրցի «Ռոմայի» դեմ, իսկ «Բավարիան» Մյունխենում կհանդիպի «Յուվենտուսին»։ Հանդիպումները կկայանան հոկտեմբերի 15-16-ին։
Հավելենք, որ կանանց Չեմպիոնների լիգայում առաջին անգամ է անցկացվում Լիգայի փուլը, որին 18 ակումբ է մասնակցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am