Ծանրամարտի ԱԱ. Սուրեն Գրիգորյանը ևս զրո ստացավ
Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Սուրեն Գրիգորյանը (88կգ) երկամարտի արդյունք չգրանցեց։
Հայ ծանրորդը պոկում վարժությունում 160 կգ արդյունքով 7-րդ տեղը զբաղեցրեց, սակայն հրումում երեք անգամ չկարողացավ բարձրացնել 195-կիլոգրամանոց ծանրաձողը։
Հիշեցնենք, որ այս քաշային կարգում հանդես էր գալիս նաև Հայաստանի հավաքականի նախկին անդամ, այժմ Բոսնիա և Հերցեգովինան ներկայանցող, Եվրոպայի 2016թ. չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը, որը նույնպես երկարամարտի արդյունք չգրանցեց` պոկում վարժությունում ստանալով զրո։ Նա հրում վարժությանը չմասնակցեց։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ծանրամարտ, Ծանրամարտի ԱԱ, Սուրեն Գրիգորյան