ԿԼ. «Նոայի» հաջորդ բոլոր մրցակիցները պարտվել են առաջին տուրում🎥
Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում «Նոայի» հաջորդ բոլոր մրցակիցները պարտվել են առաջին տուրում։
Վարշավայի «Լեգիան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, սեփական դաշտում 0:1 հաշվով պարտվել է թուրքական «Սամսունսպորին»։
Բիչախչյանը փոխարինման է դուրս եկել 76-րդ րոպեին։
Ռումինական «Ունիվերսիտատեա Կռայովան» մրցակից դաշտում 0:2 հաշվով պարտվել է լեհական «Ռակուվին»։
«Ֆիորենտինան» (Իտալիա) «Արտեմիո Ֆրանկի» ստադիոնում Ռոբերտո Պիկոլիի ու Չեր Ն’Դուրի գոլերի շնորհիվ 2:0 հաշվով հաղթել է չեխական «Սիգմա Օլոմոուցին»։
Շոտլանդական «Աբերդինը» տանը համառ ու գոլառատ պայքարում 2:3 հաշվով զիջել է Դոնեցկի «Շախտյորին»։
Կևի «Դինամոն» էլ տնային խաղում, որը կայացել է Լեհաստանի Լյուբին քաղաքում», 0:2 հաշվով պարտվել է անգլիական «Քրիսթալ Փելասին»։
«Արծիվների» գոլերը խփել են Դանիել Մունյոսն ու Էդի Նկետիան։
Հիշեցնենք, որ «Նոան» մրցաշարի առաջին տուրում Երևանում Նարդին Մուլահուսեյնովիչի խփած միակ գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթել է խորվաթական «Ռիեկային»։
Հայաստանի չեմպիոնը 3 միավորով Լիգայի փուլում այժմ 16-րդ տեղում է։
Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմի հաջորդ հանդիպումների խաղացանկը.
- «Ունիվերսիտատեա Կռայովա» (Ռումինիա) – «Նոա»` 23.10, 23:00
- «Նոա» – «Սիգմա Օլոմոուց» (Չեխիա)` 6.11, 21:45
- «Աբերդին» (Շոտլանդիա) – «Նոա»` 27.11, 00:00
- «Նոա» – «Լեգիա» (Լեհաստան)` 11.12, 21:45
- «Դինամո Կիև» (Ուկրաինա) – «Նոա»` 18.12, 00:00
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աբերդին, Դինամո Կիև, Լեգիա, Կոնֆերենցիաների լիգա, Հայաստանի-հավաքական, Նոա, Ունիվերսիտատեա Կրայովա, Սիգմա Օլոմոուց, Վահան Բիչախչյան, Քրիսթալ Փելես, Ֆիորենտինա