Վալվերդեն հրաժարվել է խաղալ Ալոնսոյի ուզած դիրքում
Վալվերդեն հրաժարվել է խաղալ Ալոնսոյի ուզած դիրքում
01/10/2025 - 17:51

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի ու ակումբի գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոյի միջև կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծվել, հայտնում է Marca-ն։

Ուրուգվայցի ֆուտբոլիստը «Կայրաթի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրի խաղում (5:0) պահեստայինների նստարանին է մնացել, քանի որ չի ցանկացել խաղալ աջ պաշտանի դիրքում։

Ալոնսոն Դանի Կարվախալի ու Տրենտ-Ալեքսանդր Առնոլդի վնասվածքներից հետո ուզել է 27-ամյա կիսապաշտպանին դաշտ դուրս բերել այդ դիրքում, բայց նա հրաժարվել է։

Վալվերդեն, իմանալով, որ մնալու է պահեստայինների նստարանին, հանդիպումից առաջ վերջինն է դուրս եկել նախավարժանքի, իսկ այնուհետև զայրացած հեռացել է խաղադաշտից։

Վալվերդեի նման պահվածքը «Ռեալի» մյուս պահեստայինների շրջանում քննարկումների առիթ է դարձել, իսկ Ջուդ Բելինգեմը նույնիսկ զրույցի է բռնվել նրա հետ։

Ուրուգվայցին «Կայրաթի» դեմ նախաղաղային մամուլի ասուլիսի ժամանակ արդեն խոստովանել էր, որ իրեն դուր չի գալիս խաղալ աջ պաշտպանի դիրքում.

«Ինձ հաճախ են ասում, թե ես ծնվել եմ լատերալի դիրքում խաղալու համար։ Եթե ճիշտն ասեմ, ապա ինձ այնքան էլ հարմար չէ այդ դիրքում խաղալը»։

Վալվերդեն Կալռո Անչելոտիի գլխավորությամբ «Ռեալում» 19 հանդիպում անցկացրել է աջ պաշտպանի դիրքում, խփել 2 գոլ ու կատարել 4 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025