Լաուտարոյի դուբլը. «Ինտերը» շանս չի տվել «Սլավիային» 🎥
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրում «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում 3:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Չեխիայի չեմպիոն Պրահայի «Սլավիայի» նկատմամբ։
«Ներաձուրիից» դուբլ է գրանցել Լաուտարո Մարտինեսը, մեկ անգամ էլ աչքի է ընկել Դենզել Դումֆրիսը։
Առաջին գոլի դրվագում հյուրերի դարպասապահ Յինդրիխ Շտանեկը կոպտագույն սխալ է թույլ տվել` անմեղ իրավիճակում գնդակը նվիրելով Մարտինեսին։ Արգենտինացի հարձակվողն էլ գրավել է դատարկ մնացած դարպասը։
Միլանյան գրանդի հայտացուցակում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը խաղադաշտ դուրս չի եկել։
«Ինտերը» երկրորդ հաղթանակն է տարել և 6 միավորով երրորդ տեղում է, «Սլավիան» 1 միավորով 26-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am