«Միլանն» ու «Ինտերը» կդառնան «Սան Սիրոյի» սեփականատերը
«Միլանն» ու «Ինտերը» կդառնան «Սան Սիրոյի» սեփականատերը
30/09/2025 - 13:20

«Սան Սիրո» ստադիոնը կվաճառվի «Ինտերին» ու «Միլանին», հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։

Միլանի քաղաքային խորհուրդը հաստատել ու թույլատրել է ստադիոնի և դրան հարակից տարածնքերի վաճառքն ակումբներին։ Խորհրդի 46 անդամից 24-ը որոշմանը քվեարկել են կողմ, 20-ը` դեմ, իսկ 2-ը` ձեռնպահ։

Գործարքը, մեծ հավանականությամբ, կիրականացվի մինչև սույն թվականի նոյեմբերի 10-ը։ Այդ պահից ի վեր «Սան Սիրոյի» երկրորդ հարկը պաշտոնապես բավական հին կհամարվի` պատմամշակութային հատուկ վայրի պահպանվող կարգավիճակ ստանալու համար։

«Միլանն» ու «Ինտերը» լեգենդար մարզադաշտը կգնեն 197 միլիոն եվրոյով։ Ակումբները ծրագրում են քանդել այն ու դրա տեղը մինչև 2031 թվականը նոր ստադիոն կառուցել։

«Սան Սիրոն» բացվել է 1926թ. սեպտեմբերի 19-ին, որը տեղավորում է 75817 հանդիսական։ Ստադիոնը 1956 և 1989թթ. վերանորոգվել է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025