Թուրքիայում ակումբն ընդհատել է 60 անընդմեջ պարտությունների շարքը
Թուրքիայի երրորդ լիգայի 6-րդ տուրում «Յենի Մալաթիասպորը» հյուրընկալվելիս ոչ-ոքի (1:1) է խաղացել «Անկարա Դեմիրսպորի» հետ։
Այս խաղով «Յենի Մալաթիասպորն» ընդհատել է 60 անընդմեջ պարտությունների շարքը։ Ակումբը նախորդ անգամ միավոր վաստակել էր 974 օր առաջ` 2023թ. հունվարին երկրորդ լիգայում 2:1 հաշվով հաղթելով «Էյուպսպորին»։
15 դեպքում ակումբին ֆինանսական խարդախությունների համար 0:3 հաշվով տեխնիկական պարտություն է գրանցվել։
«Յենի Մալաթիասպորը» նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս Թուրքիայի երկրորդ լիգայում ու պարտվել է առաջնության բոլոր 38 խաղերում։ Ակումբից ՖԻՖԱ-ի որոշմամբ հանվել էր 121 միավոր։
Այս մրցաշրջանում ակումբից ևս 36 միավոր է հանվել ու երրորդ լիգայում -35 միավորով վերջին` 18-րդ տեղում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Թուրքիայի երրորդ դիվիզիոն, Յենի Մալաթիասպոր