23-ամյա կինը նշանակվել է իտալական ակումբի նախագահ 📸
23-ամյա կինը նշանակվել է իտալական ակումբի նախագահ 📸
26/09/2025 - 17:24

Իտալիայի երրորդ դիվիզիոնը` C Սերիան ներկայացնող «Տերնանայի» նոր նախագահ է ընտրվել 23-ամյա Կլաուդիա Ռիցոն, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Երիտասարդ ֆունկցիոները «Ռոսովերդիի» 100-ամյա պատմության մեջ առաջին կին նախահագն է։

«Ինձ համար մեծ պատիվ է ստանձնել նախագահությունը այնպիսի հեղինակավոր պատմություն ունեցող ակումբում, ինչպիսին է «Տերնանան» է` իր հիմնադրման հարյուրամյակի տարում։

Մեր նպատակը ամուր, ժամանակակից և թափանցիկ նախագիծ կառուցելն է, որի կենտրոնում կլինեն երկրպագուները և սպորտի արժեքները։ Մենք վճռականորեն կաշխատենք՝ վերադարձնելու բոլոր երկրպագուների ոգևորությունն ու հպարտությունը»,- ասել է Ռիցոն իր առաջին մամուլի ասուլիսում։

Կլաուդիա Ռիցոյի հայրը՝ Ջանլուիջին, առողջապահության մասնավոր ոլորտի գործարար է և «Villa Claudia Group» սեփականատերը, որը ձեռք է բերել «Տերնանան»։

Նախքան «Տերնանայի» նախագահ նշանակվելը Կլաուդիա Ռիցոն Սիցիլիայում ղեկավարել է ձիթապտղի յուղի ընտանեկան բիզնեսը։

Նշենք, Տերնա քաղաքը ներկայացնող ակումբը միայն երկու անգամ է հանդես եկել Ա Սերիայում` 1972/73 և 1974/75 մրցաշրջաններում։ 1980թ. «Տերնանան» հասել է Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։

«Ռոսովերդին» C Սերիայի ընթացիկ մրցաշրջանում 6 խաղում 10 միավոր է վաստակել և B խմբում 20 թիմերի պայքարում 7-րդ տեղում է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am


# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025