Պաշտոնական. Մրցաշրջանի առաջին Էլ Կլասիկոյի ժամանակացույցը 📸
Իսպանիայի Լա լիգայի 10-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաու» ստադիոնում կմրցի «Բարսելոնայի» դեմ։
Լա լիգան պաշտոնապես հաստատել է, որ մրցաշրջանի առաջին Էլ Կլասիկոն կկայանա հոկտեմբերի 26-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 19:15-ին։
6-րդ տուրից հետո «արքայական» ակումբը 100-տոկոսանոց արդյունք ունի և 18 միավորով առաջին տեղում է։ «Բարսան» 13 միավորով երկրորդն է, բայց մեկ հանդիպում քիչ է անցկացրել ու սեպտեմբերի 25-ին մրցակցի դաշտում կհանդիպի «Ռեալ Օվիեդոյին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Էլ Կլասիկո, Լա-լիգա, Ռեալ Մադրիդ