Դարպասապահը որսացել է Մեսիի` «Պանենկայով» իրացրած 11-մետրանոցը 🎥
«Ինտեր Մայամին» ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում մրցակցի դաշտում 0:3 հաշվով պարտվել է «Շարլոթին»։
«Ինտեր Մայամիից» հաշիվը 32-րդ րոպեին շատ մոտ էր բացելուն Լիոնել Մեսին, սակայն «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկրի` «Պանենկա» տեսակի հարվածով իրացրած 11-մետրանոցից հետո «Շարլոթի» դարպասապահ Քրիստիյան Կահլինան որսացել է գնդակը։
Դրանից հետո տանտերերի հարձակվող Իդան Տոկլոմատին հեթ-տրիկ է գրանցել` «Շարլոթին» խոշոր հաշվով հաղթանակ պարգևելով։
«Շարլոթը» 53 միավորով արևելյան գորում երրորդ տեղում է, «Ինտեր Մայամին» 46 միավոր ունի և նույն կոնֆերենցիայում 8-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ինտեր-Մայամի, Լեո Մեսսի, ՄԼՍ, Շարլոթ, Քրիստիան Կահլինա