Հենրիխ Մխիթարյանը հատուկ մրցանակ է ստացել
«Premio Gentleman» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հատուկ մրցանակի է արժանացել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
36-ամյա ֆուտբոլիստը ճանաչվել է 2024/25 մրցաշրջանի «Ինտերի» «ջենտլմեն»։
«Ես երջանիկ եմ և պատիվ ունեմ ստանալ այս մրցանակը։ Շնորհակալ եմ նրանց, որոնք քվեարկել են իմ օգտին։ Սա մեծ պատիվ է, շնորհակալ եմ։ Արդյո՞ք այս մրցանակը նկարագրում է ինձ։ Ես դա չեմ ուզում, քանի որ այդպիսին եմ ստեղծված։ Գուցե իմ բնավարությունն է այդպիսին, բայց ես չպետք է ասեմ դրա մասին»,- ասել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը մրցանական ստանալուց բետո։
«Premio Gentleman» մրցանակաբաշխությունն անցկացվում է 1996 թվականից, որին մասնակցում են միայն «Միլանի» ու «Ինտերի» ֆուտբոլիստները։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ինտեր, Հայաստանի-հավաքական, Հենրիխ-Մխիթարյան