ԱԱ-2026-ի որակավորում. Էստևաոյի առաջին գոլն ու Բրազիլիայի խոշոր հաշվով հաղթանակը
Աշխարհի 2026 թ. առաջնության հարավամերիկյան ընտրական մրցաշարի 17-րդ տուրում Բրազիլիայի ազգային հավաքականը Ռիո դե Ժանեյրոյի լեգենդար «Մարականա» ստադիոնում 3:0 հաշվով հաղթել է Չիլիի թիմին։
Կառլո Անչելոտիի գլխավորած թիմից հավաքականում առաջին գոլը խփել է «Չելսիի» նորեկ, 18-ամյա վինգեր Էստևաոն։ Բրազիլացիներից դարպասի գրավմամբ աչքի են ընկել նաև Լուկաս Պակետան ու Բրունո Գիմարայեսը։
«Պենտակամպիոնները» 28 միավորով երկրորդ տեղում են։ Բրազիլիացներն արդեն նվաճել են Մունդիալի ուղեգիր։
Չիլիի հավաքականն ընդամենը 10 միավոր ունի` զբաղեցնելով վերջին` 10-րդ տեղը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am