39-ամյա Ռաուլ Ալբիոլը մոտ է Իտալիա վերադառնալուն
Անվանի պաշտպան Ռաում Ալբիոլը մոտ է Ա սերիայի նորեկ «Պիզայի» կազմը համալրելուն, հայտնում է Football Italia-ն։
Տոսկանական ակումբը նախնական բանակացություններ է վարել ու համաձայնության հասել 39-ամյա ֆուտբոլիստի հետ։
Վետերան ֆուտբոլիստը պատրաստ է «Պիզայի» հետ 1+1 սկզբունքով պայմանագիր ստորագրել։
Ալբիոլն այժմ ազատ գործակալ է։ Նա «Վիլյառեալից» հեռացել է այս տարվա ամռանը, որտեղ հանդես էր գալիս 2019 թ. հուլիսից, 201 խաղում 4 գոլ է խփել, կատարել 1 ասիստ։
Պաշտպանն իտալական ակումբներից 2013-19 թթ. խաղացել է «Նապոլիում» և ունի 236 խաղ, 6 գոլ ու 9 ասիստ վիճակագրությունը։ Ալբիոլը հանդես է եկել նաև «Վալենսիոայում» ու Մադրիդի «Ռեալում»։
Ալբիոլը 58 հանդիպման է մասնակցել Իսպանիայի ազգային հավաքականում, որի հետ 2008 և 2012 թթ. դարձել է Եվրոպայի, իսկ 2010 թ.` աշխարհի չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, ԱԱ-2010, Աշխարհի առաջնություն, Եվրո-2008, Եվրո-2012, Եվրոպայի առաջնություն, Իսպանիայի հավաքական, Լա-լիգա, Մունդիալ-2010, Պիզա, Ռաուլ Ալբիոլ, Ռեալ Մադրիդ, Վիլյառեալ, տրանսֆերներ