80 միլիոն. «Ռեալը» փոխարինող է գտել Մոդրիչի ու Կրոսի համար
Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Քրիսթալ Փելասի» կիսապաշտպան Ադամ Ուորթոնի ծառայություններով, հայտնում է As-ը։
Իսպանական գրանդում կարծում են, որ 21-ամյա ֆուտբոլիստն ակումբից հեռացած կիսապաշտպաններ Լուկա Մոդրիչի ու Տոնի Կրողի նման խաղաոճ ունի և կարող է փոխարինել նրանց։
«Արքայական» ակումբում փնտրում են այնպիսի կիսապաշտպանի, որը կկարողանա կառավարել գնդակի ընթացքը և ուղղորդել թիմի խաղը խորքից։
«Քրիսթալ Փելասն» անգլիացի կիսապաշտպանից կբաժանվի, եթե վճարվի 80 միլիոն եվրո։
«Լոս բլանկոսը» եթե տրանսֆերի խոշոր վաճառք չիրականացնի, այժմ չի կարող նման գումար վճարել լոնդոնյան ակումբին։ «Ռեալը» լքելու ամենահավանական թեկնածուն Ռոդրիգոն է, որի հեռանալուց ակումբը ցանկանում է վաստակել 80-90 միլիոն եվրո։
Այդուհանդերձ, չնայած բրազիլացի վինգերի ծառայություններով «Մանչեսթեր Սիթին» է հետաքրքրված, նա չի ցանկանում հեռանալ մադրիդյան ակումբից։
Ուորթոնին իրենց կազմում են ցանկանում տեսնել նաև «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Ման. Սիթին»։
Անգլիացի ֆուտբոլիստը «Քրիսթալ Փելասում» է 2024 թ. հունվարից, 46 խաղում 6 ասիստ է կատարել։
Երիտասարդ ֆուտբոլիստը 2024 թ. հունիսից հրավիրվում է Անգլիայի ազգային հավաքական, 1 հանդիպման է մասնակցել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ադամ Ուորթոն, Անգլիայի հավաքական, Լուկա Մոդրիչ, Ռեալ Մադրիդ, Ռոդրիգո, Տոնի-Կրոս, տրանսֆերներ, Քրիսթալ Փելես