ԵԼ. Բարսեղյանի «Սլովանը» կրկին ձախողվեց` տանը պարտվել «Յանգ Բոյսին» 🎥
Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանը» սեփական դաշտում 0:1 հաշվով պարտվեց «Յանգ Բոյսին»։
Շվեյցարական ակումբի հաղթական գոլը 15-րդ րոպեին խփեց Քրիս Բեդիան։
«Սլովանի» կազմից ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 28-ին Բեռնում` Երևանի ժամանակով 22:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am