Նեյմարը ջախջախիչ պարտությունից հետո արտասվել է 🎥
Բրազիլիայի Ա Սերիայի 20-րդ տուրում «Սանթոսը» սեփական դաշտում 0:6 հաշվով ջախջախիչ պարտություն է կրել «Վասկո դա Գամայից»։
Հանդիպումից հետո «Սանթոսի» ավագ և առաջատար Նեյմարը չի կարողացել զսպել հույզերն ու արտասվել է։ Նրան մխիթարել է Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆեռնանդո Դինիզը։
51-ամյա մասնագետը 2023 թ. հուլիսից 2024 թ. հունվար եղել է «պենտակամպիոնների» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտանակատար։ Այժմ նա գլխավորում է «Վասկոն»։
«Սանթոսը» կրել է ակումբի պատմության մեջ երրորդ ամենախոշոր հաշվով պարտությունը։ Սան Պաուլու քաղաքը ներկայացնող ակումբն ավելի խոշոր հաշվով միայն երկու պարտություն է կրել` 1:7 հաշվով զիջելով «Կորինտիանսին» (2005 թ.) և «Ինտերնասիոնալին» (2023 թ.)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բրազիլական Ա սերիա, Բրազիլիայի հավաքական, Նեյմար, Սանթոս, Վասկո դա Գամա, Ֆերնանդո Դինիզ