«Բարսայի» նախկին աստղերի բենեֆիսը. «Ինտեր Մայամին» հաղթեց «Լոս Անջելես Գալաքսիին» 🎥
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» սեփական դաշտում 3:1 հաշվով հաղթեց «Լոս Անջելես Գալաքսիին»։
Տանտերերի գոլերը խփեցին «Բարսելոնայի» նախկին աստղեր Ժորդի Ալբան, Լիոնել Մեսին ու Լուիս Սուարեսը։
Կատալոնական ակումբում հանդես եկած Սերխիո Բուսկետսն էլ ասիստ կատարեց։
«Լոս Անջելես Գալաքսիից» աչքի ընկավ Ջոզեֆ Փեյնսթիլը։
Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմը վաստակեց 45 միավոր ու արևելյան գոտում 5-րդն է, իսկ «Լոս Անջելես Գալաքսին» 16 միավորով արևմտյան կոնֆերենցիայում վերջինն է` 15-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am