Բարսեղյանի վրիպման պատճառով «Սլովանը» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից 🎥

Բարսեղյանի վրիպման պատճառով «Սլովանը» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից 🎥

13/08/2025 - 01:37

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Բրատիսլավայի «Սլովանը» մրցեց Ղազախստանի չեմպիոն «Կայրաթի» դեմ։

Դիմակայության առաջին խաղում «Կայրաթը» հաղթել էր 1:0 հաշվով։

Պատասխան խաղի հիմնական ու լրացուցիչ ժամանակում Սլովակիայի չեմպիոնն առավելության հասավ նույն` 1:0 հաշվով։ Միակ գոլը 30-րդ րոպեին խփեց Ռոբերտ Մակը։

Կողմերը դիմակայության հաղթողին պարզելու համար իրացրին 11-մետրանոցներ, որի ժամանակ վճռորոշ եղավ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիրգան Բարսեղյանի վրպումը։

31-ամյա ֆուտբոլիստը շեղ հարվածեց, իսկ «Սլովանը» պարտվեց 3:4 հաշվով։

Այսպիսով, «Կայրաթը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ, որտեղ կմրցի Շոտլանդիայի չեմպիոն «Սելթիկի» դեմ։

«Սլովանն» էլ եվրագավաթային պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023