Մեսին գերազանցել է Ռոնալդուի տպավորիչ ցուցանիշը
«Նյու-Յորք Ռեդ Բուլսի» դեմ ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության խաղում (5:1) «Ինտեր Մայամիի» աստղ Լիոնել Մեսին դուբլ է գրանցել ու գերազանցել սաուդյան «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տպավորիչ ցուցանիշը, հայտնում է One Football-ը։
«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրն առանց 11-մետրանոցների խփել է 764 գոլ` մեկով ավելի, քան Ռոնալդուն։
Մեսին այդ ցուցանիշին հասել է կարիերայի 1113 խաղում, իսկ Ռոնալդուն առանց 11-մետրանոնցերի 763 գոլ խփել է 1281 խաղում։
Նշենք, որ Մեսին կարիերայում 11-մետրանոցից խփել է 110, իսկ Ռոնալդուն` 175 գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ալ Նասր, Ինտեր-Մայամի, Լեո Մեսսի, Կրիշտիանու-Ռոնալդու