Պաշտոնական. «Ռեալն» ակտիվացրել է «Բենֆիկայի» ֆուտբոլիստի խոշոր հրաժարագինը

Պաշտոնական. «Ռեալն» ակտիվացրել է «Բենֆիկայի» ֆուտբոլիստի խոշոր հրաժարագինը

15/07/2025 - 10:28

Մադրիդի «Ռեալը» ձեռք է բերել «Բենֆիկայի» պաշտպան Ալվարո Կառերասին, հայտնում է «արքայական» ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերը 6 տարվա պայմանագիր են ստորագրել, որն ուժի մեջ կլինի մինչև 2031 թ. հուլիսի 1-ը։

«Բենֆիկայի» պաշտոնական կայքում հրապարակվել է գործարքի ֆինանսական մանրամասները։ «Ռեալն» ակտիվացրել է 22-ամյա ֆուտբոլիստի պայմանագրով սահմանված հրաժարագնի կետն ու գործարքի համար վճարել է 50 միլիոն եվրո։

Այդ գումարից 8,8 միլիոն եվրո կստանա իսպանացի ֆուտբոլիստի նախկին ակումբը` «Մանչեսթեր Յունայթեդը»։ Կառերասը մանկունիական գրանդում հանդես է եկել 2020-2024 թթ., սակայն ոչ մի պաշտոնական հանդիպման չի մասնակցել «կարմիր սատանաների» կազմում։

Երիտասարդ ձախ պաշտպանը «Բենֆիկայում» էր 2024 թ. հունվարից, 68 խաղում խփել է 5 գոլ, կատարել 6 ասիստ։

Նշենք, որ Կառերասը «Ռեալի» սան է։ Նա մադրիդյան գրանդի համակարգում եղել է 2017-2020 թվականներին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023