«Էվերթոնը» խոշոր տրանսֆեր կիրականացնի
«Վիլյառեալի» հարձակվող Թիերնո Բարին կարիերան կշարունակի «Էվերթոնում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մերսիսայդյան ակումբը 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը կգնի 35 միլիոն եվրոյով։ Կախված Բարիի մրցելույթներից` «դեղին սուզանավը» կարող է նաև տարբեր պարգևավճարներ ստանալ։
Ֆրանսիայի Մ-21 հավաքականի հարձակվողին «Էվերթոնում» անձամբ ցանկացել է տեսնել ակումբի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը։
Թիերնո Բարին իսպանական ակումբ էր տեղափոխվել 2024 թ. ամռանը, 37 խաղում 11 գոլ է խփել, կատարել 4 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Էվերթոն, Թիերնո Բարի, Վիլյառեալ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո