Պաշտոնական. Իվան Ռակիտիչն ավարտեց կարիերան 🎥
Իվան Ռակիտիչը սոցցանցերում հայտարարել է կարիերան ավարտելու մասին։
Խորվաթ լեգենդար կիսապաշտպանը կարիերայում 992 խաղում խփել է 140 գոլ, կատարել 157 ասիստ։
Ռակիտիչը կարիերայի ընթացքում հանդես է եկել շվեյցարական «Բազելի», գերմանական «Շալկե-04»-ի, իսպանակա «Սևիլիայի», «Բարսելոնայի», Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Շաբաբում», իսկ նրա վերջին ակումբը խորվաթական «Հայդուկն» էր։
Նախկին ֆուտբոլիստը կարիերայում 17 տիտղոս է նվաճել, այդ թվում` չորս անգամ դառնալով Իսպանիայի չեմպիոն, երկու անգամ` Եվրոպա լիգայի, մեկ անգամ` Չեմպիոնների լիգայի հաղթող։
Ռակտիչը Խորվաթիայի ազգային հավաքականի կազմում 2018 թ. դարձել է աշխարհի փոխչեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բարսելոնա, Իվան Ռակիտիչ, Խորվաթիայի հավաքական, Սևիլիա