ԱԱԱ. «Չելսին» կիսաեզրափակիչում է` պայքարից դուրս թողնելով «Պալմեյրասին» 🎥
Աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչում «Չելսին» Ֆիլադելֆիայի «Լինքոլն Ֆայնենշլ Ֆիլդ» ստադիոնում մրցեց «Պալմեյրասի» դեմ։
Լոնդոնյան գրանդը համառ պայքարում հաղթեց 2:1 հաշվով։
«Թոշակառուներից» աչքի ընկավ Քոուլ Պալմերը, իսկ մրցակցի դարպասապահ Վեվերթոնն ինքնագոլ գրանցեց։
«Պալմեյրասի» գոլը խփեց 18-ամյա վինգեր Էստևաոն, որի տրանսֆերային իրավունքը, ի դեպ, պատկանում է «Չելսիին»։ Նա մրցաշարի ավարտից հետո կմիանա անգլիական ակումբին։
Այսպիսով, Էմցո Մարեսկայի գլխավորած թիմը կիսաեզրափակիչում է, որտեղ հուլիսի 13-ին կհանդիպի բրազիլական մեկ այլ ակումբի` «Ֆլումինենսեին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից